Skip to main content
Հարգելի գործընկերներ,
Հուլիսի 20-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում` UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Պաիդե» հանդիպմանն ընդառաջ, թիմերի գլխավոր մարզիչները, ինչպես նաև յուրաքանչյուր թիմից մեկ ֆուտբոլիստ կհանդիպեն լրատվամիջոցների ներկայացուցիչներին ու կպատասխանեն հարցերին։ Ստորև ներկայացնում ենք նախախաղային միջոցառումների ժամանակացույցը.
17:30 – Վարդան Բիչախչյանի նախախաղային ասուլիս։
18:00 – «Արարատ-Արմենիայի» նախախաղային մարզում :
18:30 – Կարել Վոոլեյդի նախախաղային ասուլիս։
19:00 – «Պաիդեի» նախախաղային մարզում։
Թիմերի նախախաղային մարզումները 15 րոպե բաց կլինեն ԶԼՄ հավատարմագրված ներկայացուցիչների համար:
UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Արարատ-Արմենիա»-«Պաիդե» հանդիպմանը հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն իրենց հավատարմագրերը կարող են վերցնել ասուլիսից առաջ։

Leave a Reply