Արարատ-Արմենիա ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է Երևանում, որպես «Ավանի Ակադեմիա ֆուտբոլային ակումբ»։ 2018 թվականին կառավարումը ստանձնում է Տաշիր ընկերությունը և այն վերանվանվում է «Արարատ-Արմենիա Ֆուտբոլային Ակումբ»։ 2017-18թթ.-ին առաջին անգամ մասնակցում է պրոֆեսիոնալ առաջնության (Հայաստանյան Առաջին խմբի առաջնությանը)։

Զբաղեցնելով 3-րդ տեղը և ապահովելով արտոնագրման պահանջները իրավունք ստանում մյուս մրցաշրջանում մասնակցել Բարձրագույն խմբի առաջնությանը։ «Արարատ-Արմենիա»-ն 2018-19թթ.-ին առաջին անգամ մասնակցում է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը և թեժ մրցապայքարում վերջին տուրում դառնում Հայաստանի չեմպիոն։

 

2019-20 մրցաշրջանում նույնպես Հայաստանի չեմպիոնի կոչումը պատկանում է «Արարատ-Արմենիա»-ին։ 2019 թ-ին Ալաշկերտի հետ մրցելիս «Արարատ-Արմենիա»-ն դարձել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող։ «Արարատ-Արմենիա»-ն 2 անգամ դուրս է եկել ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի փլեյ օֆֆ փուլ՝ 2019/2020 և 2020/2021 մրցաշրջաններում։

Ակումբը ունի 2 պրոֆեսիոնալ ֆուտբոլի թիմ (Արարատ-Արմենիա և Արարատ-Արմենիա-2) Աղջիկների մեկ թիմ, Ֆուտզալի մեկ պրոֆեսիոնալ թիմ (2019թ-ից 2 անգամ դարձել են ֆուտզալի առաջնության փոխչեմպիոն) 8 մանկապատանեկան թիմեր տարբեր տարիքային խմբերում։